ԿԻՆ: Հիվանդություններ
Միոման տարածված հիվանդություն է
Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Բժշկության մեջ այն հաճախ կոչվում է ֆիբրոմա:
Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Գտնվելու դիրքից կախված` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ`արգանդի վրա: Ավելի հաճախ մի քանի միոմաներ միասին են նաեւ առաջանում:
Առհասարակ միոման առաջանում է այն տարիքում, երբ կանայք ի վիճակի են ծննդաբերելու եւ երեխա ունենալու: Կլիմաքսի սկսվելուն զուգահեռ` այդ ուռուցքը կարող է նաեւ ներծծվել: Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար հերթական բժշկական զննման ընթացքում այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է: Ավելի ուշ հայտնաբերելու դեպքում միոման ավելի լուրջ ու երկարատեւ բուժում է պահանջում:
Կանայք պետք է ուշադիր հետեւեն դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տեւողությանն ու արյան քանակին: Պետք չէ սպասել անեմիայի առաջացմանը` շատ արյուն կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ՝ արգանդի մկանների թուլացմանը: Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն ծննդաբերական ցավերի տեսքով: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի: Կանանց մոտ միզելու եւ փորկապության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Միմյանց հետ սերտ կապ ունեն նաեւ միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:
Շատ հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից եւ այլն: Նման գանգատները Ձեզ պետք է ստիպեն, որպեսզի ոչ միայն գնաք սրտաբանի մոտ, այլեւ` գինեկոլոգի: Պետք է հաշվի առնել նաեւ բարորակ ուռուցքի՝ չարորակի վերածվելու վտանգը: Այն կարող է տեղի ունենալ ընդհանրապես չբուժվելու դեպքում: Միոմայի զարգացման հիմնական պատճառը ձվարանների արտադրած հորմոնների ավելցուկն է համարվում: Այս տեսակետը բացատրվում է այն հանգամանքով, որ միոմայի չափերի մեծացումը դադարում է կլիմաքսի սկսվելու հետ: Հայտնի է նաեւ, որ միոմայի զարգացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունումը: Միոմայի մեծացման պատճառներից մեկն էլ կարող է լինել երակների լայնացումը, որի հետեւանքով փոփոխվում են փոքր կոնքի օրգանները: Հիվանդության զարգացման պատճառներից են համարվում նաեւ քրոնիկական վարակները, նույնիսկ, եթե դրանց օջախները սեռական օրգաններում չեն:
Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննմամբ, ուլտրաձայնային հետազոտությամբ: Ամենաարդյունավետ միջոցը հիստերոսկոպիան է: Այն վիրաբուժական միջամտության ձեւ է, որը թույլ է տալիս հենց զննման ընթացում հեռացնել ուռուցքը (իհարկե, եթե այն չափերով շատ փոքր է):
Միոմայի բուժումը թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձեւ է ենթադրում: Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային դեղամիջոցների ընդունումը, որոնք դանդաղեցնում են ուռուցքի զարգացումը` նվազեցնելով չափերը: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը, մինչեւ կլիմաքսի շրջանը, որից հետո այս սկսում է ներծծվել: Պետք է նկատել, սակայն, որ այս մեթոդի արդյունքում, հորմոնային դեղամիջոցների երկարատեւ գործածությունից հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է օստեոպարոզ առաջանալ: Վիրահատական միջամտությունը ուռուցքի հանգույցների հեռացում է ենթադրում` կամ ամբողջությամբ` արգանդով հանդերձ, կամ պահպանելով միայն արգանդի վզիկը: Սովորաբար բժիշկները փորձում են վերարտադրողական օրգան-համակարգերին հնարավորինս ձեռք չտալ` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը:
Այն կանանց մոտ, որոնք ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցները հեռացնել՝ առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Այնպես որ, նշված որեւէ ախտանիշի դեպքում առաջին հերթին պետք է դիմել մասնագետի օգնությանը: Իսկ մինչ այդ կարելի է դիմել նաեւ ժողովրդական միջոցներին, օրինակ` կոճապղպեղի օգնությանը:
Միոմայով, նաեւ ադենոմայով տառապող հիվանդները նախաճաշին խաշած բրնձի հետ կարող են խմել կոճապղպեղով թեյ: 1 բաժակ թեյին` 1 պտղունց աղացած կոճապղպեղ: Կլիմաքսի ժամանակ 1 գդալ մատուտակի մանրացրած արմատին ավելացնել 0,5լ ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել եւ խմել օրը 3 անգամ` ուտելուց հետո: Այս դեպքում շատ լավ միջոց է նաեւ էլեուտերոկոկի արմատը: Դրա համար անհրաժեշտ է 50գ էլեուտերոկոկի արմատների վրա լցնել 0,5լ 40 տոկոսանոց սպիրտ կամ օղի, թրմել 15 օրվա ընթացքում: Այն պետք է պահել զով եւ մութ տեղում, ապա ընդունել 20 կաթիլ` ուտելուց 30 րոպե առաջ: Այն կարելի է ընդունել 30 օր շարունակ: Բազուկի հյութը շատ արդյունավետ միջոց է դաշտանի հետեւանքով առաջացած անհանգստացնող երեւույթների ժամանակ, ինչպես նաեւ՝ շատ օգտակար է կլիմաքսի ընթացքում:
Մեդ-Պրակտիկ
30.03.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, արդյունավետ հետազոտվելու համար կարող եք դիմել յուրաքանչյուր կլինիկա, որտեղ բուժում են գինեկոլոգիական հիվանդություններ։ Այստեղ խնդիրն է, որ դիմեք գինեկոլոգի, ում վստահում ու հավատում եք,և այդ որոշումը Դուք պետք է կատարեք։ Հետազոտությունների արդյունքում պարզ կլինի վիրահատական մեթոդին դիմելու անհրաժեշոտությունը կամ դրանից խուսափելը։ Մեր առողջապահական պորտալում ԲԺԻՇԿՆԵՐ խորագրում (https://www.med-practic.com/arm/doctors.html), ընտրեք բժշկի որոնում ըստ մասնագետի` մանկաբարձ-գինելոլոգ, ու որոնում տվեք։ Փորձեք գտնել Ձեր բժշկին։ Բարին Ձեզ հետ։
Աննա
28.03.2013
Nona Urutyan
04.03.2013
Մեդ-Պրակտիկ
02.03.2013
Nona Urutyan
01.03.2013
Nona Urutyan
19.02.2013
Nona Urutyan
16.02.2013
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն